Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը բարեգործական ներկայացումներ է ցուցադրում իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, կցուցադրի «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն Իռա Հարությունյանն է:
Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 451-ի:
Հորդորում ենք Արցախի համար Ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն): Դրանք չեն ընդունվում:
Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք մեր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում` ՀՀ-ի, հայության անմիջական մասնակցությամբ, այն իրականացնելու ենք:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։ Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ Հաղթելու ենք»,- Մունչյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։
Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին:
Banak.info-ն ֆիքսել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը տանում իր դիերը: Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գննել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ:
168.am -ին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Այս պահին հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտունին, Շուշին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական համայնքները»,-ասաց նա։
Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:
Ողջախոհությունը քրիստոնեական յոթ առաքինություններից մեկն է, որ բնորոշում է մարդկային առողջ միտքը և առողջ հայացքը կյանքին: Կյանքում անչափ կարևոր է չափի և իրականության զգացումը, ինչը կապ ունի իմաստության և հոգևոր հասունության հետ:
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ:
2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը դարձել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։
Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են կրուիզային ընկերությունների ներկայացուցիչների անցկացրած հարցմանը, պատմել են, թե իրենք փոխադրամիջոցների որ տեսակն են այժմ առավել անվտանգը համարում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում վարձկան-ահաբեկիչների:
Կոլումբա-ամերիկացի դերասանուհի Սոֆյա Վերգարան տարեկան 43 մլն դոլար եկամուտով գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը:
Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության կողմից անցկացված հարցմանը, պատմել են, թե իրենք որ երկրներ կցանկանային մեկնել աշխատելու եւ սովորելու համար:
Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին բարկացրել է Cardi B-ի` Հայաստանին աջակցելու, այնուհետեւ` իր գրառումից հետ կանգնելու արարքը: Twitter-ի իր էջում «Պոկերի արքան» գրել է.
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ:
Միջազգային «Մուդիս» վարկանիշային գործակալությունը զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել բանկերի համար՝ ներդրումների արտահոսքի պատճառով: