ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

«Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ հնարավորինս շուտ աճյունների և կալանավորվածների վերադարձման կարգի և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ:

Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել բոլոր անհրաժեշտ անվտանգության և նյութատեխնիկական ապահովումները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031