ԱՄՆ-ում չեղարկել են Թրամփի եւ Բայդենի երկրորդ դեբատները

ԱՄՆ-ում նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հայտարարել է դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախընտրական դեբատների չեղարկման մասին, որոնք պլանավորվել էին հոկտեմբերի 8-ին:

վելի վաղ նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հաղորդել էր, որ Թրամփի եւ Բայդենի հոկտեմբերի 15-ին նշանակված երկրորդ նախընտրական դեբատները կանցկացվեն վիրտուալ ձեւաչափով: Թրամփը հանձնաժողովին մեղադրել է միակողմանի որոշումներ ընդունելու մեջ եւ հայտարարել, որ չի մասնակցի դրանց: Ավելի ուշ հանձնաժողովը հայտարարել է, որ վիրտուալ ձեւաչափը չի չեղարկվի:

«Հոկտեմբերի ութին հանձնաժողովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 15-ին Մայամիում պլանավորված երկրորդ դեբատների բոլոր մասնակիցների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նպատակներով դրանք կանցկացվեն վիրտուալ: Այնուհետեւ երկու թեկնածուների նախընտրական շտաբները… մի շարք հայտարարություններ են արել, որոնք վերաբերում են հոկտեմբերի 15-ին վիրտուալ դեբատներին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ նրանց համապատասխան դիրքորոշումներին, եւ այժմ յուրաքանչյուրը հայտարարել է այդ ամսաթվի այլընտրանքային պլանները: Այժմ ակներեւ է, որ հոկտեմբերի 15-ին դեբատներ չեն լինի»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկու թեկնածուները համաձայնել են մասնակցել դեբատներին, որոնք պետք է անցկացվեն հոկտեմբերի 22-ին: Ավելի վաղ հանձնաժողովը որոշել էր դեբատներն անցկացնել առցանց ձեւաչափով այն բանից հետո, երբ Թրամփին կորոնավիրուսային վարակ էին ախտորոշել: Թրամփի՝ COVID–19-ի դրական թեստի մասին տեղեկատվությունն ստացվել է լույս հոկտեմբերի 1-ի գիշերը, հաջորդ օրը նախագահը հոսպիտալացվել է, բայց հաջորդ օրը` վերադարձել Սպիտակ տուն: Թրամփի խոսքով՝ նա իրեն լավ է զգում եւ կորոնավիրուսի ախտանշաններ չունի: Թրամփի բուժող բժիշկը հայտարարել է, որ նախագահը կարող է հանրային միջոցառումների վերադառնալ արդեն հոկտեմբերի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս