«Սյունիքի մարզում նորմալ վիճակ է, որևէ արտառոց բան չկա». Արծրուն Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով գերեվարվածների հարցին, նշեց, որ հրադադարը հենց այս խնդրին լուծում տալու նպատակ ունի, և երբ այն տեղի ունենա, լրացուցիչ հայտարարություն կանեն կենդանի մնացած գերեվարվածների մասին:

Հարցին` արդյոք ունեցե՞լ ենք զոհեր հրադադարից հետո, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց` կարող է ունենանք, կարող է` ոչ, վաղն ավելի ստույգ կհայտնեն:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հանգիստ է, հրադադարը պահպանվում է:
Այս համատեքստում Հովհաննիսյանը հայտնեց, որ Սյունիքի մարզում նորմալ վիճակ է, որևէ արտառոց բան, որևէ մարտական գործողություն չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա մեկ զոհ։

 

Տեսանյութեր

Լրահոս