Կարող է թվալ, որ երբ դեռ պատերազմը չի ավարտվել, վաղ է խոսել զինադադարին հաջորդող անելիքների մասին։ Սակայն ինչ անելու խնդրին այսօր անդրադառնալու հրամայականը գալիս է նաև բառացիորեն վաղվա օրվա կարևորումից:
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հույս է հայտնել, որ ավելի քան 10 ժամ տևած քննարկումների արդյունքում կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների: Այս մասին Լիտվայի ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Դավիթը շատ լավ տղա էր, լավ մարդ էր, լավ ընկեր էր, լավ երգում-նվագում էր, ամբողջ օրը հայրենասիրական երգեր էին երգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 20-ամյա Դավիթ Խորենի Ջալավյանի դասղեկը՝ Ալվարդ Բարսեղյանը:
«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, իմ` այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ: Ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահեմ: __________________________ Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում […]
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո:
Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում կան դեռևս չպայթած զենք զինամթերքներ: Այս մասին հայտարարություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտյոնոկին անջատել են արհեստական շնչառության ապարատից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։
Տեղի ունեցավ Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ։
Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով:
Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում եւ Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի ՊԲ–ն։
«Ադրբեջանում ոչ բոլորն են գոհ մոսկովյան բանակցություններից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մոսկվայում 11 ժամ տևած Մնացականյան-Լավրով-Բայրամով խորհրդակցությունների արդյունքներին, արդեն ժամը 12։00-ից նախատեսվող հրադադարի ռեժիմի կայունությանը և հայտարարված հրադադարի պայմաններում ադրբեջանական ուժերի կողմից դրա լայնածավալ խախտումներին, այդ թվում՝ Սյունիքի մարզի ուղղությամբ, որտեղ այսօր 11:30-ի սահմաններում հակառակորդը հարվածային ԱԹՍ կիրառեց, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը:
«Էջերս ակտիվ ռմբակոծման տակ են։ Անդադար բողոքներ են գալիս էջերիս վրա։ Ինստագրամս փակել էին, նորն ենք բացել։ Ակտիվորեն տարածել ու հետևել է պետք»։
Խաղաղ բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը:
Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:
Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ՝ դիերի և գերիների փոխանակման համար։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանգամանքների բերումով հստակ կապ չունեի։ Արդեն կապի մեջ եմ։ Թող բռվեն»։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաղթելուենք. Այլ կարծիքներ չեն ընդունվում»։
ՊԲ երեք զինծառայողներ ոչ միայն կարողացել են ադրբեջանական շրջափակումից դուրս գալ, այլև էական կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է հերոսական պատմություններ ներկայացնել առաջնագծից։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։
Թեև Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատել հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։