Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 12.846 դեպք է հայտնաբարվել

Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է մայիս ամսի ամենաբարձր ցուցանիշը (11 հազար 656). մեկ օրում վարակվել է եւս 12 հազար 846 մարդ: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները:

Վարակվածների քառորդ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:

Մահացել է 197 մարդ (համավարակի ժամանակաշրջանում՝ 22 հազար 594): Հիվանդանոցներից դուրս է գրվել 6 հազար 781 հիվանդ (1 մլն 16 հազար 202):

Երկրում գրանցված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասել է մինչեւ 1 մլն 285 հազար 84:

Նախօրյակին կորոնավիրուս է հայտնաբերվել 12 հազար 126 մարդու մոտ: Աճի տեմպը կազմում է կես տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս