Բաժիններ՝

Գերմանիայում մեկ օրում 4721 մարդ է վարակվել կորոնավիրուսով. դա առավելագույնն է ապրիլի 18-ից ի վեր

Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 4 721 բնակչի մոտ. դա առավելագույն ցուցանիշն է ապրիլի 18-ից ի վեր: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI, ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մեկ օրում մահացել է 15 մարդ։

Ամբողջ ժամանակ վարակ է հայտնաբերվել Գերմանիայի 319 381 բնակչի մոտ, հետեւանքներից մահացել է 9 604 մարդ: Գերմանիայում աճի ամենաբարձր տեմպերն արձանագրվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին՝ օրական ավելի քան 6 հազար ախտահարված: Այնուհետեւ վիճակագրությունն սկսել է կրճատվել, եւ արդեն մայիսին մտցված սահմափակումներն սկսել են վերացնել: Հուլիսից վարակվածների թիվը վերստին սկսել է աճել: Գլխավոր պատճառներից մեկն ընդհատակյա երեկույթներն են, սոցիալական հեռավորության կանոններ չպահպանելը բարերում եւ մասնավոր միջոցառումների ժամանակ: Աճը նաեւ բացատրվում է այն հանգամանքով, որ Գերման

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս