Բաժիններ՝

Մինեսոտայում ինը մարդ կորոնավիրուսով է վարակվել Թրամփի հանրահավաքի մասնակիցներից

Մինեսոտայի առողջապահության վարչությունը կորոնավիրուսով վարակման ինը դեպք է արձանագրել այն անձանց թվում, որոնք այցելել են նահանգի տարածքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերին կայացած նախընտրական հանրահավաքին: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

Ինչպես ճշտել են վարչության ներկայացուցիչներն, այդ ինը մարդուց մեկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես նշել են մասնագետները, առայժմ տեղեկատություն չկա, թե հատկապես որտեղ են ախտահարվել հիշյալ անձինք: Վարչությունում կարծում են, որ Թրամփի՝ սեպտեմբերի կեսերին կայացած հանրահավաքը, հավանաբար, նպաստել է Մինեսոտայում կորոնավիրուսային վարակի տարածմանը:

Միացյալ Նահանգների ղեկավարին շատ անգամ են քննադատել, որ նա սովորաբար հրապարակային միջոցառումներ է այցելում առանց դիմակի: Քաղաքական ընդդիմախոսները հայտարարել են, թե Թրամփը վատ օրինակ է ծառայում համաքաղաքացիների համար: Պետության ղեկավարն ավելի վաղ կասկածներ է հայտնել, թե ԱՄՆ-ի բնակիչներին անհրաժեշտ է համատարած դիմակ կրել: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս