Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում’ Ռուսաստանի Դաշնությունից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուր ունեինք, որ նախօրեին ՀՅԴ ղեկավարները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, ո՞ւմ նախաձեռնությամբ ու ի՞նչ թեմայով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք բոլորի հետ հանդիպում ենք, ինչն անհրաժեշտ է, հրապարակայնացնում ենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Նույնը՝ «Newsweek»-ը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ գրեթե 11 ժամ տևած մոսկովյան բանակցությունից հետո․ 1TV
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է հոկտեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,- տեղեկացնում է Արցախի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Քիչ առաջ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կրկին ընդմիջվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը շարունակվում է արդեն 7 ժամից ավելի։ Նախատեսվում էր, որ նախարարները հանդիպման արդյունքները կներկայացնեն ճեպազրույցի ընթացքում, սակայն այս պահին հանդիպումը ընդմիջվում է 10-15 րոպեով շարունակելու ակնկալիքով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է «Մեծ սաղավարտ» մրցաշարի վերադարձը:
Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ L՚Oreal-ը, պլանավորում է փակել ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների առանձին կետեր, որպեսզի վերակառուցավորի իր լյուքսային գործառնությունները համավարակի պայմաններում սպառողների գործելակերպի մեջ լուրջ փոփոխությունների կապակցությամբ:
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 70,4 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6,9 միլիոնը:
Ճապոնիայի կառվարությունը մտադիր է ուժեղացնել վերահսկողությունն օտարերկրացիների եւ արտասահմանյան ֆիրմաների կողմից ռազմակայանների, ատոմային էլեկտրակայանների եւ այլ կարեւոր օբյեկտների շրջանում, ինչպես նաեւ առանձին կղզիներում հողամասերի գնման գործարքների նկատմամբ:
Հավայան կղզիներում սերֆինգիստ Դուգ Ֆալթերը տարիներ առաջ ալիքների մեջ կորցրել էր սերֆինգի իր տախտակը: Երկուսուկես տարի անց այն հայտնաբերվել է այլ կիսագնդում՝ Ֆիլիպիններում, գրում է Fox News-ը:
Ամերիկացին դատական հայց է հարուցել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների համար խաղերի շուկայի մենաշնորհացման մեջ:
Vivo ընկերությունն աշխատում է աշխարհում առաջին սմարթֆոնի վրա, որի ճակատային խցիկը դուրս է գալիս:
Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից են եղել, որ ընտելացել են։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10000 տարի առաջ` արեւելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։
Անցած տարվա բարելավումից հետո, միջազգային հայտնի վարկանշային կազմակերպություններից մեկը՝ ի դեմս «Ֆիթչ» ընկերության, կրկին իջեցրել է Հայաստանի, այսպես կոչված, ֆինանսական վարկանիշը։ Թե դա ինչ է ենթադրում, դեռ կանդրադառնանք։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկայացնում են բանակցությունների արդյունքները․ ՈՒՂԻՂ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 823 միլիոն եվրո է տրամադրել Եվրամիության ութ երկրների տարերային աղետների եւ համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար: