![](/banners/BeFunky-design.jpg)
«Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է». Արայիկ Հարությունյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/121254361_621713371859373_4347996646106030466_o.jpg)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:
Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:
Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»:
Սիրելի՛ հայրենակիցներԱյսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս…
Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Samstag, 10. Oktober 2020