Սեպտեմբերի 28-ին ՌԴ փոխարտգորնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում ցանկացած ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ, այդ թվում՝ հռետորաբանության տեսակետից։ ՌԴ ԱԳՆ-ն նկատի ունի կոնֆլիկտի որևէ երրորդ կողմի, այս դեպքում հավանաբար ակնարկվում է Թուրքիան, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում միայն Թուրքիան է փորձում էլ ավելի սրել իրավիճակը և միջամտել կոնֆլիկտին։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական այս ագրեսիան 2016 թվականի ապրիլյան պատերազմից տարբերվում է նրանով, որ այս անգամ Ադրբեջանը սադրանքի դիմեց բացահայտ՝ նախապես հայտարարելով, որ պատերազմ է սկսում։
Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ը՝ Վարդենիսի տարածքում
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Մենք հարյուրավոր զոհեր չունենք, ադրբեջանական կողմի հայտնած տեղեկությունը կեղծիք է: Հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Մրցութային հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացվի առաջիկայում:
Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:
«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում երեկ նահատակված Հովիկ Լյովայի Խաչատրյանը 30 տարեկան էր, ամուսնացած, մոտ մեկ ամսից առաջնեկը կծնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:
Առավոտից համացանցում տարածվում է տեղեկություն՝ Հանրապետական հիվանդանոցում առաջին և չորրորդ կարգի դրական ու բացասական արյան անհրաժեշտության մասին:
Պաշտոնապես հայտարարվել է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
«Երբ ադրբեջանցիները հարձակում սկսեցին՝ մեր զինվորները ցույց տվեցին իրենց ոգու տոկունությունը: Ցույց տվեցին, որ հայ զինվորը կա՛մ հաղթում է, կա՛մ մեռնում: Այ, դա է իսկական զինվորի կերպարը: Մենք ստեղծել ենք այն զինվորի կերպարը, որը ժամանակին կռվել է Հռոմի, Ասորեստանի հետ: Փա՛ռք, այդ տղաներին»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը տարածել է իր գործընկեր, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյի՝ ամբողջ բարեկամական խմբի անունից Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը դատապարտող հայտարարություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի զորահավաք կազմակերպելու մասին: Այս մասին գրում է haqqin.az կայքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։
Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014 թվականից: Ավելի վաղ հրապարակված «Ուսադիրներով կանայք» շարքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը Հասմիկ Արզումանյանի մասին գրել էր.
Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Հակառակորդը դրանով չի հանգստացել և շարունակել է հակագրոհներ իրականացնել որոշ տեղերում, որոնք հայկական կողմը հետ է մղել: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե զինծառայողները կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն». Արծրուն Հովհաննիսյան
«Արցախից բնակչության մասսայական տեղահանում չի կատարվում». Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտին. թիրախավորել է բնակավայրեր». Արծրուն Հովհաննիսյան
«Հայկական կողմում կան թշնամու մի քանի տասնյակ դիակներ». Արծրուն Հովհաննիսյան
«Առաքել Մովսիսյանի նախաձեռնությամբ է, իր ջոկատն է, շատ ենք: Հիմա ցուցակագրում են, տալիս ենք զինկոմիսարիատին, սպասում ենք հրամանին. երբ հրամանը տան՝ շարժվում ենք»,- ասաց նա՝ մեզ հետ զրույցում և հավելեց, որ իր առաջին առաքելությունը պետության պաշտպանությունն է:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49574-ի:
Իրավիճակը շփման գծում ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը. ՈՒՂԻՂ
Այսօր վաղ առավոտյան լուր հրապարակվեց, թե «ըստ որոշ տեղեկությունների» վիրավորվել եւ գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը: Artsakh1am կայքը, հղում տալով ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ առաջանագծից ստացված լուրերի համաձայն՝ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը:
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր Twitter-ի էջում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը վիրավորվել է և գերի ընկել:
Իմ հետեւում երեւացող բարձր դիրքի պես անսասան ենք մենք՝ անկոտրում կամքով: Այս մասին facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:
Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց… միթե Նա է: