«Երբ հրամանը տան՝ շարժվում ենք». Փաստաբանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին
168.am-ը այսօր փաստաբան Գոռ Գևորգյանի հետ չզրուցեց իբրև մասնագետի. փաստաբանն այսօր զինվորագրվել է հայրենքին ծառայելու գործին: Գոռ Գևորգյանը կամավորական է:
«Առաքել Մովսիսյանի նախաձեռնությամբ է, իր ջոկատն է, շատ ենք: Հիմա ցուցակագրում են, տալիս ենք զինկոմիսարիատին, սպասում ենք հրամանին. երբ հրամանը տան՝ շարժվում ենք»,- ասաց նա՝ մեզ հետ զրույցում և հավելեց, որ իր առաջին առաքելությունը պետության պաշտպանությունն է:
Հարցին, թե ինչպե՞ս են ընտանիքը և տղաները ընդունել որոշումը՝ նա պատասխանեց. «Դուխով, ժպիտով ճանապարհել են, որովհետև եթե այնտեղ մենք չունենաք ամուր սահման, այստեղ ցանցկացած բան երկրորդական է դառնում»: