Վթար Սպանդարյան գյուղի մոտակայքում․ կան զոհեր

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիշա Հ․, ծնված 1944 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արեգա Հ․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Աննա Ա․-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Գրիշա Հ․-ի և Արեգա Հ․-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է և մոտեցվել ավտոքարշակին:

Տեսանյութեր

Լրահոս