«Թալիշի ուղղությամբ որոշ դիրքեր հետ ենք վերցրել». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտոնապես հայտարարվել է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Հրավիրված ճեպազրույցին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով՝ հիշեցնելով, որ հայկական կողմը երեկ տեսանյութ է հրապարակել, որում  երևում են ադրբեջանցիների` մարտի դաշտում թողնված բազում դիակները։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին լուրերին, ՊՆ ներկայացուցիչը նշեց․ «Մեզ մոտ այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»:

Անդրադառնալով  Թալիշի ուղղությամբ կորցրած դիրքերին՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ որոշ դիրքեր հետ ենք վերցրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930