«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»․ սենատոր Բոբ Մենենդես

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր Twitter-ի էջում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որը Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»,- գրել է սենատորը։

Մենենդեսը նաև ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է մասնակցի հրադադարի հաստատմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930