Բաժիններ՝

Փորձագետները հաստատում են, որ Ռուսաստանը և Չեխիան պատրաստվում են բացել ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՌՏՕԱ։

Czech Airlines ընկերությունը Պրահա-Մոսկվա-Պրահա երթուղով թռիչքները կվերսկսի հոկտեմբերի 4-ին: Փոխադրողի տեղեկատվության համաձայն, չվերթները կկատարվեն շաբաթը երկու անգամ: Տոմսերի վաճառքն արդեն բաց է: Հոկտեմբերի 25-ից սկսած՝ Czech Airlines-ի չվերթները կլինեն արդեն ամենօրյա:

Ըստ ասոցիացիայի աղբյուրների տվյալների, հոկտեմբերի 1-ից Պրահա երթուղին մտադիր է գործարկել նաեւ «ԱԷրոֆլոտ»-ը: Հավասարության պայմաններում ռուսական ավիաընկերությունը նույնպես Չեխիա կթռչի շաբաթը երկու անգամ:

Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ Ռուսաստանի եւ Չեխիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել երկկողմ ավիահաղորդակցության վերականգնումը:

Բացի այդ, ինչպես մյուս եվրոպական երկրների դեպքում է, օրինակ, Շվեյցարիայի, խոսքը երկրների միջեւ միայն առանձին կատեգորիաների քաղաքացիների տեղափոխությունների մասին է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս