Հույն գործիչներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին
Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Մեր հայ եղբայրներ, հույն ազգը ձեր կողքին է: Ես մեծ պատիվ ունեի ճանաչելու Հայաստանի հերոսներին, ովքեր պայքարում են հանուն իրենց հողերի ազատագրման և ժողովրդի պաշտպանության` Ցեղասպանությունը շարունակող նոր իսլամիստների դեմ: Աստվածն ու հույները ձեզ հետ են»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Պանոս Կամենոսը:
Եվրախորհրդարանում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ստելիոս Կիբուրոպուլոսը ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական հատվածում առկա լարվածությանը:
«Այսօր հայ ժողովուրդն անհիմն հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ես Եվրախորհրդարանում կձեռնարկեմ ցանկացած նախաձեռնություն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և ցանկացած երկրի նկատմամբ, որը կսատարի Ադրբեջանին: Իմ մտքերը հերոսական և քաջ հայ ժողովրդի հետ են»,- պատգամավորը: