Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա: Այս մասին պատգամավորն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

«Էրդողանը ցանկանում է պահպանել իր «ուժային» իմիջը, սակայն նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում` Թուրքիային: Մի՞թե Էրդողանին քիչ է Սիրիայի փախստականների հոսքը, որի առաջացման մեղավորը շատ դեպքերում հենց նա է»,- ասել է Պանինան:

Պանինայի կարծիքով` նման հայտարարությունները մեծ վտանգ են ներկայացնում: Պատգամավորն ընդգծել է, որ արյունահեղությունը կանխելու փորձերի փոխարեն, նման հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա` կողմերին դրդելով չմտածված գործողությունների:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ պետք է այժմ մեկընդմիշտ լուծել ԼՂ հիմնախնդիրը` ի օգուտ Ադրբեջանի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին հորդորել էր իրեն խորհուրդներ չտալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930