Մատվիենկոն հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:

«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճման վտանգով»,-  նշել է նա:

Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Այս առնչությամբ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

«Ցանկացած էսկալացիա կնշանակի միայն նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ կոչ անելով աշխարհի բոլոր պատասխանատու ուժերին զերծ մնալ այս կոնֆլիկտում ցանկացած միջամտությունից:

Տեսանյութեր

Լրահոս