Բաժիններ՝

Երեւանի քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա, նաև 10 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր (ստույգ թիվը ճշտվում է): Հակառակորդն ունի մոտ 200 զոհ, ավելի քան 200 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 58 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930