Բաժիններ՝

2022թ.-ին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 8 տրլն դոլար. Լավրով

2022 թվականին կիբեռգրոհների պատճառով համաշխարհային տնտեսության կրուստները կարող են հասնել 8 տրլիոն դոլարի: Այդ մասին ասված է «Վնեշնեէկոնոմիչեսկիե սվյազի» հանդեսի համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում։

ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրակցության հանդեպ ծառանում է «կիբեռհամավարակը»:

«Խորը մտահոգություն են առաջացնում կիբեռահաբեկչության գրոհները, համաճարակի շրջանում արձանագրված «հարձակումների» աճը առողջապահության օբյեկտների, ֆինանսական, կրթական կառույցների, միջազգային կազմակերպությունների վրա»,- նշել է նա: Լավրովը նշել է, որ հանցավոր գործունեությունը կիբեռտարածությունում, Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) վարկանիշի համաձայն, մտնում է գլոբալ ռիսկերի հնգյակի մեջ եւ սպառնում է ամբողջ ճյուղերի գոյությանն ու հաջող գործունեությանը:

«ՀՏՖ-ի տվյալներով՝միայն 2019 թվականին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները գնահատվում են 2,5 տրիլիոն դոլար, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել 8 տրիլիոն դոլարի»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս