Դրամական աջակցություն ցուցաբերել պետությանը, ճշգրիտ ու ժամանակին կատարենք հարկային պարտավորությունները: Հարգանքով վերաբերվել մեր դաշնակիցներին և բարեկամ պետություններին՝ չտրվելով սադրանքներին»:
168 TV ԼՐԱՀՈՍ
«Այս պահին մարտերը շարունակվոմ են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»։
Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված է եղել:
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Մենք նաև չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի պոտենցիալն օգտագործելու կարիքը, թեպետ անհրաժեշտության դեպքում` դրա համար կան բոլոր իրավաբանական հիմքերը»,- ըստ aravot.am–ի՝ նշել է վարչապետը։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ուղղված Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանը: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է Լատվիա կատարած այցի շրջանակում։
«Երեկ երեկոյան մենք արդեն տեղեկացրինք, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում ավելի վաղ ՀՀ-ի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Իհարկե, հետևյալ բովանդակությամբ է կայացվել որոշումը, որը, կարծում եմ, ակնկալելի էր նաև մեզ համար, երբ մենք դիմում էինք ՄԻԵԴ պետության անունից՝ նաև հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, նաև Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ»,- միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ երեկ կայացված որոշմանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
«Արցախի սահմանի երկայնքով մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի հրաժարվում իր նպատակներից, քանի որ ինչ-որ տեղ դարձել է իր ավանտյուրաների գերին։ Այսինքն՝ այդքան զոհեր տալով և տեխնիկայի կորուստ տալով, չեն կանգնում, ուզում են կանգնեցնել ամեն ինչ, բայց չեն կարողանում, որովհետև պետք է պատասխան տան հասարակության առջև, թե ինչի համար են սկսել այդ ավանտյուրան, որը նման հետևանքներ է ունենում՝ առանց ցանկալի արդյունքների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե որոշվել է դիմել ՄԻԵԴ, ապա փաստերի տրամաբանությունը թելադրում է, որ նոր դիմումով որպես պատասխանող հարկ է ճանաչել ռազմական գործողությունների իրական դերակատարին՝ Թուրքիային, իսկ ապացույցների հարցում, թերևս, առանձնակի խնդիր չկա (դրանք արդեն հրապարակվում են իրավասու կառույցների կողմից)։
Որքանո՞վ են Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման հետ կապված սոցցանցերում պտտվող լուրերը հավաստի: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին:
«Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանն Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմը «հանգցնելու» համար։ Նա նշեց, որ ռուսական կողմի գլխավոր ուղերձը կայանում է նրանում, որ հայ-ադրբեջանական պատերազմ թույլ չտալն ընդհանուր խնդիր է։
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։
Սիրիական Հմեյմիմում եւ Տարտուսում տեղակայված ռազմակայանները Ռուսաստանի համար շահավետ են ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ տնտեսական տեսակետից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Մեր խաղաղապահն էլ ա ինքը, անկախապահն էլ, հայրենապահն էլ»։
«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետակածություններ: Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Պետք է հստակ ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-եր, մեծ քանակությամբ հրետանի:
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ, որում ասված է․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արծրուն Հովհաննիսյանի և Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, ինչն առիթ դարձավ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում այն ցիտելով, փորձեն լիգիտիմացնել այս թուրանական հարձակումը, նաև՝ բանակցություններից հրաժարվելու պատճառը։ Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կամավորների մեծ ակտիվություն է նկատվում, ինչպե՞ս է այն համակարգվում և արդյոք այս պահին կա՞ դրա կարիքը: Պողոսյանը նշեց, որ հազարավոր մեր հայրենակիցներ արդեն համալրել են ՊԲ շարքերը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամները` Արազ Օզբիլիսը և Սարգիս Ադամյանն իրեն աջակցությունն են հայտնել հայ զինվորներին:
Տեղեկատվական դաշտում պաշտոնական Բաքվի ծանոթ գործելաոճը կրկին ակտիվ շրջանառության մեջ է։ Սեփական բանակի ձախողումները Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել ապատեղեկատվություն տարածելով։
Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները եւ այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) եւ ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա:
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:
Երեկ ՀՀ Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժը կորցրած ճանաչել սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակության գործուղումը Ռուսաստան՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցության նպատակով:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։