Հայաստանն ուզում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Մենք նաև չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի պոտենցիալն օգտագործելու կարիքը, թեպետ անհրաժեշտության դեպքում` դրա համար կան բոլոր իրավաբանական հիմքերը»,- ըստ aravot.am–ի՝ նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանն ուզում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և այդ հարաբերություններում չկա որևէ նոր բան, որը նախկինում էլ չի եղել «Հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր որակի և մակարդակի հարաբերություններ կառուցելն է»,- նշել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ից ստեղված ռազմական դրությանը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը․ «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ Դիտարկվում է նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարատև կայունություն հաստատելուն։

Տեսանյութեր

Լրահոս