Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։
Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում և իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երեկ Արցախ է մեկնել նաև վերջինիս կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին համացանցում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվություններին, մանրամասն պարզաբանեց, թե հատկապես ինչպես է այն դրսևորվում, և նաև ինչպես կարելի է խուսափել դրանից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին:
«Հայփոստ»-ը զինված ուժերի զորքերին ծանրոցներն անվճար ուղարկելու հնարավորություն է ընձեռում:
Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը (EDS-European Democrat Students, Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) հայտարարություն է տարածել խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները և իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։
Երեկ մի խումբ ջավախահայեր, ի նշան բողոքի՝ Կարզախ գյուղի հատվածում փակել էին վրաց-թուրքական սահմանը՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան իրենց հումանիտար օգնությունը հասցնել Արցախ։ Այս պահին ջավախահայերը բացել են սահմանը, պայմանով, եթե Վրաստանի իշխանությունները չբացեն հայ-վրացական սահմանը, պատրաստվում են կրկին փակել։
Հայաստանը ձգտելու է «որակապես նոր մակարդակի» հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Sputnik Армения-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ես ասել եմ, որ մեր նպատակն է՝ կառուցել նոր որակի և մակարդակի հարաբերություններ»,- նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որևէ բացասական երևույթ տեղի չի ունեցել։ ՀՀ վարչապետը նաև հերքել է այն մեղադրանքները, իբրև թե ՀՀ կառավարությունը ղեկավարում են, այսպես կոչված, «սորոսականները»։ «Հայկական կառավարությունում չկան «սորոսականներ», կան «փաշինյանականներ»։ Խնդրում եմ, որպեսզի բոլորը դա ի գիտություն ընդունեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները:
Երեկ Վարդենիսի ուղղությամբ ավիացիոն հարվածներից հետո այս և Հայաստանի սահմանների որևէ այլ ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Արցախում ամբողջ հայությունը կենաց մահու պատերազմ է մղում թուրքադրբեջանական հրոսակների դեմ, Հաղթելու անկոտրում կամք ու վճռականություն դրսևորելով, որոշ սորոսածռական տականքներ «պատերազմում» են Պուտինի դեմ, ամեն ջանք գործադրում են հայ-ռուսական առանց այն էլ խաթարված հարաբերությունները վերջնական փչացնելու ուղղությամբ։ Ո՞վ կարող է բացատրել, սա պարզ դավաճանությո՞ւն է, թե՞ սրանք ուղեղի ինչ–որ յուրահատուկ հիվանդությամբ են տառապում։ Ամեն դեպքում, հասարակությունից սրանց մեկուսացումը դառնում է կենսական խնդիր»։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսված և շատ լուրջ լարման կապակցությամբ, ինչն առաջացել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, և դա կարող է սադրել լայնածավալ զինված հակամարտություն տարածաշրջանում։
Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են:
Սա պետականության և միջազգային հարաբերություններում հասուն չլինելու դրսևորում է: Ինչը և մեզ հասցրել է ներկա անբարենպաստ հանգրվանին:
«Նոր էլի ԱԹՍ խփեցինք». Արծրուն Հովհաննիսյան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ կարևոր
Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից:
Երեկ ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները:
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների տեղափոխման կարևոր առաքելությունն իրականացնում են 2 սանիտարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ՝ հարյուրավոր բուժաշխատողներով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ նախագահները հայտարարություն են տարածել Արցախի նկատմամբ կիրառված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: