
Օզբիլիսը և Ադամյանն իրենց աջակցությունն են հայտնել հայ զինվորներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամները` Արազ Օզբիլիսը և Սարգիս Ադամյանն իրեն աջակցությունն են հայտնել հայ զինվորներին:
Ֆուտբոլիստները սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել «Մեր զինվորների կողքին» գրառմամբ:
Ավելի վաղ կոչով հանդես էր եկել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն, ով դատապարտել էր Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն: