«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա »,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: Այս մասին գրում է aliq.ge–ն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Մառնեւլիում երեկոյան ծեծի են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այս մասին գրում է aliq.ge–ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Washington Post»-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև:
Հայաստանում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը շարունակվում է, ու, բնականաբար, ամեն ժամ ավելանում է երկու կողմերի կորուստների թիվը։ Ներկայացնում ենք սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն, որը գումարելով նախկին երկու ցուցակներին, ընդհանուր առմամբ ստանում ենք 82 հայտնի անուն։ Կարևորը՝ սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են, կրկին նշենք՝ սրանք առայժմ միայն մեզ մոտ եղած տվյալներից համակարգված անուններն են։ Այս մասին հայտնում է Ռազմինֆոն։
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը դարձել է ամենաերկարատեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 29-ին ավարտված համաքաղաքական քննարկումներում:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
Արցախի նախագահի խոսնակի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև քննարկեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։
։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները։
Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի:
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել:
Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստանում կսահմանվի 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է․ «Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը…
«Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք․․․ Հաղթելու ենք»․ հերոսները
Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։
Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական այս կատաղի հարձակմանը, հակառակ դեպքում՝ չկասկածեք՝ մենք կարող ենք ականատես լինել հայերի երկրորդ ցեղասպանությանը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեպսան Ջոն Էվանսը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ Շատերն են հիանում նրա պահվածքով, սակայն առավել ողջունելի է այն, որ նա, ինչպեսեւ խոստացել էր, երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների։ Հակառակը՝ գիտակցում է միասնականության կարեւորությունը, հպարտանում դրանով։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: