«Վերջապես՝ լռի՛ր»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապես՝ լռի՛ր
Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։

Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, ինչն առիթ դարձավ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում այն ցիտելով, փորձեն լիգիտիմացնել այս թուրանական հարձակումը, նաև՝ բանակցություններից հրաժարվելու պատճառը։ Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց։

Ավելի հանգամանորեն՝ ըստ ժամանակի»։

Վերջապես՝ լռի՛ր Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես…

Gepostet von Ruben Hakobyan am Mittwoch, 30. September 2020

Տեսանյութեր

Լրահոս