
Ինչո՞ւ է չեղարկվել սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակության մեկնումը Ռուսաստան

Երեկ ՀՀ Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժը կորցրած ճանաչել սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակության գործուղումը Ռուսաստան՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցության նպատակով:
168.am-ն այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանում խնդրեց, ինչին պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց.
«Անհարկի շահարկումներից և ավելորդ խոսակցություններից խուսափելու նպատակով՝ նշեմ, որ Հանձնաժողովի նիստը որոշվել է հետաձգել՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կանոնավոր չվերթների բացակայությամբ: Այդ իսկ պատճառով հնարավոր չէր սեպտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում պլանավորել և պատշաճ կազմակերպել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնումը և վերադարձը: Միաժամանակ, տեղեկացնեմ, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, համաձայն ձեռքբերված պայմանավորվածության, նախատեսվում է անցկացնել 2021թ-ի հունվար ամսին»: