Բաժիններ՝

«Ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են մեկնել սահման, հազարավորներն էլ արդեն համալրել են ՊԲ շարքերը». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կամավորների մեծ ակտիվություն է նկատվում, ինչպե՞ս է այն համակարգվում և արդյոք այս պահին կա՞ դրա կարիքը: Պողոսյանը նշեց, որ հազարավոր մեր հայրենակիցներ արդեն համալրել են ՊԲ շարքերը:

«Հենց առաջին օրը, երբ սկսվեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց զորահավաքի մասին: Այդ շրջանակում առաջին հերթին իրականացվում է ազատամարտիկների և քաղաքացիական բնակիչների հավաքագումը, բայց մենք նաև ունենք բազմաթիվ կամավորականներ, որոնք գալիս են ինչպես մայր հայրենիքից, այնպես էլ սփյուռքից և այդ ամբողջ տեղաբաշխման աշխատանքները համակարգվում  է Պաշտպանության բանակի կողմից, թե որ խմբերը, որ հատվածում են լինելու: Այս պահին ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են սահման մեկնելու և հայրենիքը պաշտպանելու և հազարավորներն էլ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը»,- ասաց Վահրամ Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930