Պատերազմը երբեք տարբերակ չէ. Ուրուգվայցի պատգամավորի անդրադարձը Ադրբեջանի գործողություններին

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր հարձակման կապակցությամբ մենք խաղաղության կոչ ենք անում հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Պատերազմը երբեք տարբերակ չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-  նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս