Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ:
«Այդ բանակցությունները՝ բանակցությունների համար, ձեռնտու են նաև Ալիևին, այլ հարց է, թե ինչ է ասում նա իր հասարակությանն այդ հարցի վերաբերյալ: Ալիևը կա՛մ կփորձի ավելի թեժացնել իրավիճակը, կա՛մ կասի՝ եկեք նոր էջից սկսենք բանակցությունները, որովհետև այսպես հնարավոր չէ, կորուստներ ենք կրում, և այլն: Այսինքն՝ դա կախված է շատ գործոններից, և քանի որ մենք չենք տեսնում՝ ինչ է կատարվում Ադրբեջանի ներսում, հիմա ես դժվարանում եմ կանխատեսել, թե Ալիևն ինչ քայլերի կդիմի: Բայց նա հնարավորություն ունի օգտագործել այս իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմը՝ մենք էլ կարող ենք դա մեր շահերին ծառայեցնել հենց բուն բանակցային պրոցեսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Առաջին օրվա հրետակոծությունները անմիջապես Մովսես գյուղի հարևանությամբ էին, և մեր դիտարկումներով` ակնհայտ էր քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական վտանգը: Մենք ահազանգեր էին ստանում թե բնակչության կողմից, թե մամուլի մշտադիտարկումներով և թե պաշտոնական խողովակներով: Դրանից հետո ես հրատապ հարցմամբ կապ հաստատեցի պաշտպանության նախարարի հետ, ով հաստատեց տեղեկությունը, ու արդեն սկսեցինք միջազգային գործընկերներին տեղեկություններ փոխանցելու և զեկույցներ ուղարկելու գործընթացը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված:
Վիրավորների առողջական վիճակում փոփոխություն չկա, մեկ վիրավոր շարունակում է մնալ ծանր. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Համավարակը մամլիչի նման դեֆորմացնում է տնտեսությունը: Թե՛ համաշխարհային, թե՛ մեր: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ռեյտինգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները իրար հերթ չտալով պարբերաբար ավելի ու ավելի հոռետեսական են դարձնում տնտեսական կանխատեսումները այս ու հաջորդ տարվա համար:
Մենք օգտագործել ենք մեր ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնվող մի մեծ տեսականի. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Տավուշի մարզի 5-6 բնակավայրի ուղղությամբ ավելի քան 50 հրետանային արկ է կիրառվել ադրբեջանական զինուժի կողմից:
«Վարակվածության դեպքեր հիմնականում վարչական շենքում են եղել: Վարակակիրները ժամանակին մեկուսացվել են, դրանից հետո ախտահանող ընկերությունները եկել, շենքի հարկերը ախտահանել են հերթական անգամ, ու անցել ենք բնականոն աշխատանքի»:
«Եթե կարող է թուրքական սահմանը պահել 102 ռազմաբազան, ապա պետք է պահի, և ես չեմ բացառում, որ հիմա Նախիջևանի կողմից էլ զարգացում լինի։ Իհարկե, Տավուշում մի քիչ լարվածությունը կնստի, բայց սա մի տեղից տրաքելու է՝ Նախիջևանի՞, Արցախի՞, թե՞ մեր սահմանի երկայնքով՝ չեմ կարող ասել, բայց որ տրաքելու է, այդպես է լինելու, հաստատ է։ Պետք է ևս մեկ անգամ հասկանանք, որ թուրքը չի փոխվել, ու նրա դեմ դու պետք է ունենաս ուժեղ բանակ»,- ասաց Գևորգյանը։
Հանգստությունը պահպանվում է, մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներ չկան. Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Գործող իշխանությունն իր կայացրած որոշումները հաճախ պայմանավորում է ժողովրդի պահանջով: Վերջին շրջանում Ազգային ժողովի որոշմամբ փոխվեց Սահմանադրությունը, բարձրացվեց գույքահարկը: Լսե՞լ է իշխանությունը ժողովրդին այս որոշումները կայացնելիս: 168.am-ն այս հարցի պատասխանը փորձել է ստանալ մեր համաքաղաքացիներից:
Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ ԱԺ փոխնախագահը հայտարարագրել է ընդամենը կանխիկ դրամ՝ 9,000,000.00 ՀՀ դրամ և 9,500.00 ԱՄՆ դոլար։
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր:
«Ստեղ հնարավոր չէ քնել». գյումրեցի Նաիրա Ավետիսյանն արդեն երկու օր հարևանուհու տանն է գիշերում, իր տունը հուլիս 13-ի հորդառատ անձրևից ու կարկուտից շատ է տուժել: Երեկ մեր նկարահանող խումբն այցելել էր տիկնոջ տուն, այդ ժամանակ Քաղաքապետարանից դեռ չէին եկել, կրած վնասը չէին գնահատել: Այսօր տիկին Նաիրան 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են իրեն:
Հուլիսյան օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը։ Հուլիսի 13-16-ն անցկացվող իրադարձության շրջանակում տեղի են ունենում կինոոլորտին առնչվող մասնագիտական քննարկումներ, աշխատարաններ։
«Բոլոր դիմումները, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), կոչվում են «ընդդեմ Հայաստանի», եթե գործով պատասխանող հանդիսանում է ՀՀ-ն՝ ի դեմս կառավարության: Դրանից պատմություն սարքելու կարիք չկա: Ընդամենն իրավական գրագիտության բաց է, եթե մարդկանց թվում է, թե այդ ձևակերպումը խնդիր է, որովհետև ընդդեմ բոլոր երկրների՝ կան գործեր, ցանկացած պետության, որն անդամակցում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- 168.am-ի «Ռեվյու» ծրագրի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը:
Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում կնշեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգով:
Նախ արձանագրենք, որ «Լիդիան Արմենիան» տիրապետում է Ամուլսարի ծրագրի նկատմամբ բոլոր օրինական թույլտվություններին, Ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք կարող է մուտք գործել ցանկացած մեքենա և տեխնիկա, այդ թվում՝ նաև Կամազ մակնիշի: Դժվար է պատկերացնել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան կարող է նման աղմուկ բարձրացնել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ինքը և, ասենք, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը շատ ավելի բարձր պարգևավճար են ստացել, քան քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականները, քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ ինքը և Կամո Արեյանը եռամսյակային պարգևավճարներ են ստացել, մինչդեռ մեր նշած անձինք ստացել են ամենամսյա պարգևավճար, և հենց դրանով է պայմանավորված գումարային տարբերությունը:
«Այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական վերսկսված բախումները մեծ թափով ու բոլոր ուղղություններով չեն ընթանում, թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հարգելի քաղաքապետարան, ամո՛թ է, փողը գանք՝ մուծվենք, բայց ազնիվ եղեք, էլի: Րոպեն մեկ դատարանը հրավիրում է, բան ու գործ չունենք, դիմակները հագնենք, անձնագրերը դնենք գրպաններս, գնանք-կանգնենք: Այստեղ կարմիր գիծ չի եղել, ինչո՞ւ եք մեզ գցում ԴԱՀԿ, հետևեք ձեր աշխատանքին»: