Բաժիններ՝

«ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան

Հանգստությունը պահպանվում է, մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներ չկան. Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

Այնուհետ նա ներկայացրեց վիճակագրություն` կապված այս օրերին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու սարքերի խոցման հետ:

«Ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ, որոնցից 10-ը հարվածային, 3-ը` հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից»,-մանրամասնեց Հովհաննիսյանը` հավելելով, որ այս հարցին հետագայում առավել մասնագիտական անդրադարձ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031