Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով: Աշխատակցուհին տուժող է ճանաչվել և հարցաքննվել:
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուլիսի 12–ից հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիս–արևելյան հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական սադրանքները, ինչպես և կարելի էր սպասել, տեղափոխովում են նաև արտաքին քաղաքական, դիվանագիտական հարթություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով:
Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում:
Արդյո՞ք ճիշտ է, որ Վրաստանի առողջապահության նախարարը առաջարկել է Ձեզ լայնածավալ օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում, որից Դուք հրաժարվել եք և փոխարենը առաջարկել եք իրեն Հայաստանից գնել տեղական արտադրության թեստեր, ինչից նրանք իհարկե հրաժարվել են և փաստացի դադարեցրել համագործակցությունը Հայաստանի հետ:
Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին:
Տղամարդը որոնվում է բնակարանային գողություն կատարելու կասկածանքով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 499 հազարը:
Թալիշ ակտիվիստ և լրագրող Զաբիլ Մագերամովը հանդես է եկել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողություններն ու հակամարտության սրումը դատապարտող հայտարարությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում եւ ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատարանի թվով երկրորդ որոշումը։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ են ունեցել դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել:
«Այս 2 տարիների ընթացքում ինքը բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել մեզ ցույց տալու, որ ինքը չի մտածում՝ ինչ է խոսում, ինքը չի հաշվարկում, չի կշռադատում: Ինքը ադեկվատ չի: Ինքը չի համապատասխանում երկրի վարչապետի բարձր պաշտոնին՝ ո՛չ իր անցած ուղիով, ո՛չ իր կառավարչական գիտելիքներով, ո՛չ առհասարակ իր գիտելիքներով, և ամենակարևորը՝ իր էմոցիոնալ կառուցվածքով ինքը չի համապատասխանում որևէ հիմնարկ ղեկավարելու, կառավարելու պաշտոնին, ուր մնաց՝ երկրի ղեկավարի պաշտոնին»,- նշեց Արթուր Համբարձումյանը:
«Վաղը ինչ-որ բան այնպես չգնալու դեպքում` Փաշինյանը կարող է ողջ մեղքը բարդել ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի վրա»․ Համբարյան
«Սու-30CM» գերժամանակակից ինքնաթիռները դուրս են եկել մարտական հերթապահության:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին 74 տարեկանում կյանքից հեռացել է խմբավար, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Թաթուլի Ալթունյանը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը խստագույնս պահպանելու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ամենօրյա հորդոր-ցուցումները՝ ուղղված տնտեսավարողներին, տվել են ցանկալի արդյունք. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընթացող ստուգայցերը սննդի շղթայի օբյեկտներում արձանագրել են նվազագույն թվով խախտումներ, իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմակերպություններից որևէ մեկում խախտում չի հայտնաբերվել:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանը պետք է տեղափոխվի այլ վայր, ինչպես որ նախկինում հայտարարվել է: «Նախ այդ այլ վայրը պետք է համապատասխանեցվի, վերանորոգվի և ստեղծվի համապատասխան պայմաններ, որից հետո այդ շենքը կամ օտարվի, կամ տրվի հավատարմագրային կառավարման: Ամեն դեպքում այն պետք է արդյունավետ օգտագործվի՝ որպես հյուրանոց, քանի որ […]
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:
ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձն արարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին:
«Գիտեք, որ ամիսներ շարունակ կորոնավիրուսով վարակվածներն էին մեկուսացել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հիմա հյուրանոցն ազատվել է, և մենք այն հետ ենք վերցրել՝ պատրաստվում ենք նորից ներկայացնել աճուրդի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ճակատագրին:
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով:
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է:
Պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին կրակել հայկական գյուղերի ուղղությամբ: