Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։
Թուրքիայի արեւելքում աղետի է ենթարկվել հետախույզ-ինքնաթիռ. զոհվել է անվտանգության մարմինների յոթ աշխատակից:
Կառավարության նոր նախագծով առաջարկվում է, որ պետական պաշտոնյաներն իրենց եկամուտները հայտարարագրելուց զատ՝ պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:
Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսիի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացրած հեղեղումների եւ վարարումների պատճառով զոհվածների թիվը հասել է 24-ի, 69 մարդ համարվում է անհետ կորած:
Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։
Կառավարությունն այսօր իր համաձայնությունը տվեց, որպեսզի ոստիկանությունը կազմակերպի գաղտնի մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատակարարման ծառայություններ ձեռք բերելու համար:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2019 թվականին սկսված, սակայն դեռևս չավարտված սուբվենցիոն ծրագրերը 2020 թվականին ավարտին հասցնելու նպատակով 2 միլիարդ 646 միլիոն դրամ ՀՀ մարզպետարաններին հատկացնելու մասին որոշումը:
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի 4 անդամներին: Զինծառայութունից ազատվեցին Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Էնդրյու Մրֆի Չրաբասցըև Կրիս Քայլ Յանկուն:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կառավարության այսօրվա նիստում իր դժգոհությունն ու մտահոգությունը փորձեց հայտնել տեղեկատվական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով որոշ կայքերում ոչ ճիշտ տեղեկության տարածումը։
Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց ԱՒՆ ուժերի կատարվող աշխատանքը Տավուշի մարզում, ասաց, թե մեր զինծառայողները ռմբակոծվող բոլոր գյուղերում աշխատում են բնակչության հետ։
Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել է եւս 10 մարդ:
Մինչ կառավարության նիստի մեկնարկը կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհված ՀՀ ԶՈՒ մայոր Գարուշ Համբարձումյանի, ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանի, ԶՈՒ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հիշատակը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի ուղղությամբ իրակացված ադրբեջանական հարձակումները որևէ ձևով չպետք է դիվերսիոն հարձակում դիտարկել։
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ իրավիճակին, ասաց, թե դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում:
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև կառավարությունում չգիտեն, որ ՀՀ վարչապետը ոչ պատերազմական վիճակում որևէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ, չի ղեկավարում ՀՀ զինված ուժերը և որևէ օպերացիա իրականացնելիս ՀՀ զինված ուժերը չունեն որևէ պարտավորություն այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետին:
«Ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը». ՀՀ վարչապետ
«Այս գիշեր ժամը 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգի կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանապահ, «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը»,- այսօրվա կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ազգային ժողովը շարունակում է հուլիսի 15-ին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները: Ժամը 12:00-ից կմեկնարկի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել:
Instagram սոցիալական ցանցի աշխատնքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում:
Հիմնականում արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածությունը, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարություններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխատանքները՝ ի զորակցություն հայկական պետականության ու բանակի:
Արգենտինացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման 4 250 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր:
Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին սկսված մարտերը թուլացել են, հայկական կողմը զոհեր չունի: