Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հերթական պարգևավճարային ֆոնդը 57 միլիոն դրամից ավելի է

Երևանի քաղաքապետարանի կայքում աշխատակիցների պարգևավճարների վերաբերյալ հերթական հրապարակումն է տեղ գտել:

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 13-ի h. 700 կարգադրությամբ՝ 480.000-ական դրամով են պարգևատրվել քաղաքապետի 4 տեղակալները, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և խոսնակ Հակոբ Կարապետյանի պարգևավճարային գումարի չափը 840.000-ական դրամ է:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ինքը և, ասենք, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը շատ ավելի բարձր պարգևավճար են ստացել, քան քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականները, քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ ինքը և Կամո Արեյանը եռամսյակային պարգևավճարներ են ստացել, մինչդեռ մեր նշած անձինք ստացել են ամենամսյա պարգևավճար, և հենց դրանով է պայմանավորված գումարային տարբերությունը:

Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատակիցների ընդհանուր պարգևավճարային ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ:

Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 13-ի h. 700 կարգադրության համաձայն՝ 840 000-ական դրամով են պարգևատրվել նաև Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները:

Պարգևավճարային  ֆոնդը վարչական շրջանների ղեկավարների մասով կազմել է 10,080,000 դրամ, իսկ առհասարակ ընդհանուր պարգևավճարային ֆոնդը կազմել է 57,133, 217 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս