168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը, միջազգայնագետը նշեց. «Բանաձևը դեռ պետք է քննարկվի և հաստատվի Սենատի կողմից, սա նշանակում է, որ մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար: Չնայած կարծում եմ, որ շանսերն այդքան էլ մեծ չեն, որ կարողանանք հակազդել սրան, բայց համենայն դեպս պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի Սենատում «բլոկ անենք» այս քվեարկությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը:
Հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվն աճել է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման քրեական գործով պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունը:
Իսրայելը երկու անգամ գրոհել է իրանամետ զինված կազմավորումների դիրքերը Դամասկոսի հարավային շրջաններում:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) հուլիսի 21-ի նիստում դեմ է քվեարկել Բոյկո Բորիսովի գլխավորած գործող նախարարների կաբինետի անվստահության քվեին, նշվել է խորհրդարանի կայքում:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կալանավորել նրանց, ովքեր կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չեն կրում:
«Դեռևս 2010-11 թվականներից Արաբական գարնան գործընթացների հետևանքով ակնհայտ էր, որ արաբական մի շարք երկրներում ընթացող գործընթացներում միաժամանակ մրցում էին և՛ արաբական առանցքային դերակատարները, և՛ նրանց տարածաշրջանային մրցակիցները, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը։ Եվ հետագա տարիները ցույց տվեցին, որ Արաբական երկրները զիջեցին իրենց դիրքերը, որի վառ ապացույցն է, օրինակ՝ Սիրիայում, Իրաքում ստեղծված իրավիճակը, որտեղ շատ ավելի ազդեցիկ են Իրանի և Թուրքիայի դիրքերը։ Նույն գործընթացն արդեն 2019 թվականի վերջից նշմարվում էր նաև Լիբիայում, ի դեպ, 2017 թվականից նաև Կատարում և այս համատեքստում արաբական մի շարք կարևոր երկրներում առանցքային դերակատարները զիջում են իրենց»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում:
Այսօր համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի դիմաց: Խնդիրն այն է, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր:
Ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 20-ը, նշանավորվում է որպես շախմատի միջազգային օր:Հուլիսի 20-ը կրկնակի տոն էր, քանի որ լույս տեսավ Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները: ՀՀ երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է Հենրիկ Գասպարյանի գրքի շնորհանդեսին։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը՝ ավելացել:
«Հաշվի առնելով մեր բացառիկ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակը, կրթությունը, մարդկային կապիտալի զարգացումն իրականում մեր միակ փրկությունն է, հույսը: Սա հստակ պետք է ձևակերպվի՝ որպես ազգային անվտանգության խնդիր, պետք է կատարվեն վճռական իրական ռեֆորմներ: Կրթության պատասխանատուները ոչ միայն քայլեր չեն կատարել այս ուղղությամբ, այլև ԿԳՄՍ կողմից ստեղծվել է ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով»,- ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար պատմական է համարել ԵՄ-ի տնտեսության վերականգման ֆոնդի եւ բազմամյա ֆինանսական ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը:
Մինչեւ մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն եւ հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, հատկապես՝ եվրոպական, հետեւողականորեն վարկաբեկելով Հայաստանն ու հայերին։ Որպես օրինակ կցում եմ եվրոպական առաջատար հարթակներից մեկում մի քանի հրապարակման սքրինշոտներ։
Հուլիսի 21-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի սկզբնամասում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Լիտվայի Սեյմասի պատգամավոր, իշխող ֆերմերների և կանաչների միության անդամ, Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ մեկնաբանությամբ։
168.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ:
Եվրամիությունը (ԵՄ) «փաստորեն կրկնապատկել է հետագա յոթ տարվա»՝ 2021 – 2027 թվականների, «համար իր բյուջեն նախորդ յոթամյա ժամանակաիջոցի՝ 2014 – 2020 թականների համեմատությամբ:
Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։
Մեր ընթացիկ պատմության հերոսամարտերը վտանգավոր կերպով հաճախանում են՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի հաղթանակ։ Մենք տոնում ենք դրանք և, ոգևորության ալիքի տակ, գուցե բաց թողնում շատ վտանգավոր հեռանկար։ Եթե Հայաստանում չարձանագրվի այս մտահոգությունը՝ որպես հետագա պետական քաղաքականություն, և չարվեն բազմաշերտ հետևություններ, ապա պատմական շոկը թերևս անխուսափելի է։
Լինելով մասնագիտությամբ իրավաբան և ունենալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ մինչև հաղթական ավարտը, հասանելի բոլոր միջոցներով, պայքարել բաց տարածքներում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքների չեղարկման, իսկ արդեն վճարված տուգանքների ամբողջական վերադարձի համար։
«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների շարունակական արդիականացմանը՝ ազատության, արդարության, հավասարության, իրավունքի գերակայության ու համերաշխության գաղափարաբանական շեշտադրումներով։
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք:
ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:
Թուրքիան շարունակում է հետապնդել աշխարհի տարբեր շրջաններում ապակայունացման գործընթացը` բորբոքելով ներքին կամ արտաքին տարաձայնությունները` երևակայական ազդեցությունը պարտադրելու և արևելքում ու արևմուտքում դերակատարություն փնտրելու նպատակով։
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: