Բաժիններ՝

Իսրայելի օդուժի ուղղաթիռները գրոհել են Դամասկոսի հարավային շրջանների վրա

Իսրայելը երկու անգամ գրոհել է իրանամետ զինված կազմավորումների դիրքերը Դամասկոսի հարավային շրջաններում: Այդ մասին հաղորդել է սաուդյան Al Hadath հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ գիշերային գրոհին մասնակցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, որոնք հարվածներ են հասցրել շիաների «Հըզբոլլահ» ջոկատների հրամանատարական կետին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:

Իրանամետ զինված կազմավորումների առնվազն հինգ մարտիկ է սպանվել գիշերային հարձակման հետեւանքով, հայտնել է Al Hadat -ը: Վերջինիս տվյալներով՝ օդից իսրայելական գրոհի ընթացքում իրանամետ զինված ջոկատների եւս չորս անդամ վիրավորվել է: Ուղղաթիռները գործողությանը միացել են Էլ Քիսվայի եւ Սահնայայի արվարձանների հրթիռակոծումից հետո, որտեղ կենտրոնացած են իրանամետ ուժերի ճամբարները եւ զինապահեստները: Իսրայելը հարձակումը ձեռնարկել է օկուպացված Գոլանի բարձունքներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս