Բաժիններ՝

Մակրոնը պատմական է համարել ԵՄ-ի ֆոնդի ստեղծման մասին որոշումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար պատմական է համարել ԵՄ-ի տնտեսության վերականգման ֆոնդի եւ բազմամյա ֆինանսական ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը:

«Պատմական օր է Եվրոպայի համար»,-գրել է Մակրոնը Twitter-ում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գործարքը որակել է «գերազանց համաձայնագիր Եվրոպայի ու Իսպանիայի համար»:

«Այսօր մենք դնում ենք COVID-19-ի ճգնաժամի հակազդման հիմքերը՝ չմոռանալով վաղվա օրվա մասին: Մենք սկսում ենք դեպի մեծ արդիականացում տանող ուղին՝ Եվրոպան դնելով այնտեղ, որտեղ նա արժանի է՝ առաջին պլանի վրա՝ ոչ մեկին ետեւում չթողնելով»,-հայտարարել է Սանչեսը Twitter-ում:

Երկու օրվա փոխարեն չորս օր տեւած Եվրոպական միության գագաթնաժողովն ավարտվել է հուլիսի 21-ի վաղ առավոտյան: Եվրոպայի ղեկավարները դժվարագույն բանակցություններ են վարել COVID-19-ից հետո եվրատնտեսության աջակցության փաթեթի համալրման, բաշխման եւ կառավարման շուրջ, որը ներառում է ԵՄ-ի վերականգնման ֆոնդ եւ բազմամյա բյուջետային ծրագիր:

Լիագումար նիստն սկսելուց առաջ Եվրախորհրդի ղեկավարը հայտնել է, որ նոր առաջարկություն է պատրաստել Եվրոպայի առաջնորդների համար, որը դարձել է ընդհանուր եռօրյա աշխատանքի եւ բանակցությունների արդյունք: Եվրոպայի ղեկավարները, ամփոփելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները, համաձայնության են հասել 1,074 տրիլիոն եվրոյի չափով 2021-2027 թվականների ընդհանուր բյուջեի եւ 750 միլիարդ եվրոյի չափով տնտեսության վերականգման ծրագրի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս