«ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղարը Տավուշի դեպքերի մասին այսօր մի ծայրաստիճան պարզունակ վերլուծություն է տարածել, որում ակնհայտ կեղծ ու մանիպուլյացիոն կերպով փորձել է հայկական բանակի հաջողված գործողությունները վերագրել թավշյա դիլետանտների կառավարությանը՝ միաժամանակ անբարո զուգահեռներ տանելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ։

Բուն վերլուծության գյուլնազատատությանը դեռ կանդրադառնամ։

Այդ ծայրագույն ապուշությունը կարող էր ներվել պոակածին ֆեյքերին կամ Փաշինյանի գրպանային քարոզիչներին, սակայն ոչ նման բարձրաստիճան պաշտոնյային։ Տվյալ զեղումն հերթական ապացույցն է, որ այդ անձն իր տեղում չէ։

Մինչեւ մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն եւ հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, հատկապես՝ եվրոպական, հետեւողականորեն վարկաբեկելով Հայաստանն ու հայերին։ Որպես օրինակ կցում եմ եվրոպական առաջատար հարթակներից մեկում մի քանի հրապարակման սքրինշոտներ։

Հ.Գ. ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222340535280383

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031