Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. «Al Mowaten» պարբերականի անդրադարձը

Թուրքիան շարունակում է հետապնդել աշխարհի տարբեր շրջաններում ապակայունացման գործընթացը` բորբոքելով ներքին կամ արտաքին տարաձայնությունները` երևակայական ազդեցությունը պարտադրելու և արևելքում ու արևմուտքում դերակատարություն փնտրելու նպատակով։ Այս մասին ասված է «Al Mowaten» թերթում հրապարակված «Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր դաշինք» վերնագրով հոդվածով: Նշվում է, որ այն ճգնաժամից հետո, որը վերջինս առաջացրեց Լիբիայում, մինչ այդ՝ Իրաքում և Սիրիայում, կրկին ի հայտ է գալիս օսմանյան մտածելակերպը՝ հրահրելով բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Թուրքիայի ռազմական արդյունաբերությունն ընդդեմ Հայաստանի» ենթավերնագրի ներքո պարբերականը գրում է, որ ուրբաթ օրը, թվիթերյան իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ Անկարայում հանդիպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ:

«Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով, հնարավորություններով և ռազմական էլեկտրոնային համակարգերով, միշտ Ադրբեջանի տրամադրության տակ են», – ասել է Իսմայիլ Դեմիրը՝ մատնանշելով նոր համակարգերը, սպասարկումը և վերապատրաստումը, որոնք Անկարան կտրամադրի Բաքվին: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի հապաղի դիմակայել մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի իրավունքներին և հողերին ուղղված հարձակումներին:

Հայկական կոտորածները. Այս խորագրի ներքո պարբերականն անդրադառնում է հայկական կոտորածին: Հիշեցնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա է պատմական թշնամություն հայերի դեմ կոտորածների պատճառով, որոնք տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին 1915-1917թթ.՝ հայտնի որպես հայկական կոտորածներ: Հետազոտողները հայերի զոհերի թիվը գնահատում են 1,5 միլիոն, որոնց մեծ մասը Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին։

«Հայկական կոտորածն սկսվեց 1915թ. ապրիլի 24-ին՝ այն օրվանից, երբ Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին և տեղահանեցին 235-270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների՝ Կոստանդնուպոլիսից (ներկայում՝ Ստամբուլ) մինչև Անկարա, և նրանց մեծ մասը, ի վերջո, սպանվեց: Ցեղասպանությունն իրականացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ երկու փուլով՝ կոտորածի միջոցով՝ ֆիզիկական կարողություն ունեցող տղամարդկանց զանգվածային սպանություն և բանակի նորակոչիկներին հարկադիր աշխատանքի ենթարկում, որին հաջորդել է կանանց, երեխաների, տարեցների, տուժածների տեղահանությունը և սիրիական անապատ տանող մահվան երթերը։ Այն բանից հետո, երբ նրանք տեղահանվեցին, ռազմական ուղեկցորդների կողմից զրկվեցին սննդից և ջրից, ենթարկվեցին պարբերական թալանի, բռնաբարությունների և կոտորածների»,-ասված է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս