Բաժիններ՝

Իրանում արձանագրել են համավարկի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսից մահերի առավելագույն թիվը

Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվն աճել է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի քանակը կազմել է 2 625, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 827-ի»,- մեջբերոմ է անում նրա խոսքից ISNA գործակալությունը: Լարին հավելել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 229 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել է 14 634-ի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս