Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Յուվենտուսը»:
Ադրբեջանի կողմից անմարդկային քայլ էր Տավուշի մարզում հայկական բնակավայրերի գնդակոծումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են լայնածավալ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթև Հայրապետյանը և Սոս Ավետիսյանն ամփոփեցին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչների կատարած աշխատանքները:
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։
Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը միացել է «Նոա»-ին:
Շահնազարյանի խոսքով՝ սա ամենաահավոր բանն է, որ երբևէ եղել է, և եթե ԱՄՆ Սենատն էլ բանաձևը հաստատի, և այն դառնա օրենք, ապա արմատապես ի վնաս մեզ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ տրամաբանությունն ու պատմությունը։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։
Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
«Ազգային ժողովի դռների դիմաց ծնողների հետ հանդիպման ընթացքում ես արդեն տեղյակ էի, որ հանդիպումը կայանալու է: Այն, երևի թե, կկայանա վաղը, կարծում եմ՝ փակ ձևաչափով: Ներկա կլինի ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի համապատասխան ներկայացուցիչ, ըստ երևույթին, փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչպես նաև ԳԹԿ-ի մեր գործընկերները, ովքեր քննությունների, թեստավորման, արդյունքների մասով, դիմում հայտերի մասով պատասխանատու են»,- ասաց Աննա Կոստանյանը:
Բեռլինում ՀՀ դեսպանության առջև հուլիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները բարձրացրել են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և նույնիսկ՝ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության հովանու ներքո գործող «Գորշ գայլեր» երիտասարդական կազմակերպության դրոշը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Թեմուրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական:
Ավտոներկրողներն ահազանգում են՝ Ռուսաստանում բռնում-տանում, կալանքի տակ են գցում և ստիպում են մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի հիմնարար գաղափարին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 884 հազարը:
«ՀՊՏՀ-ում կատարված ապօրինությունները փաստաթղթավորված, հիմնավորված և ապացուցված՝ վաղը կամ հաջորդ օրը ներկայացնելու եմ Քննչական կոմիտե, Դատախազություն: Կարծում եմ ՝ իշխանությունը պատասխանատվության կենթարկի բոլոր մեղավորներին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջին խաղաղ նստելու համար: Թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը:
Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս:
«Բարսելոնան» Լա Լիգայի եզրափակիչ տուրում հաղթեց «Ալավեսին» (5:0):
«Հետո կլինի վերլուծություն, ամենքն իր արժանին կստանան: Բայց մենք չենք կռվում պարգևների համար, ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Ոնց որ փայտը վերցրած մեղվի բունը փորձեին քանդել, համապատասխան պատիժն էլ ստացան»,- լրացրեց գեներալը՝ վստահեցնելով, որ բոլոր ուղղություններով ՀՀ ստորաբաժանումները պատրաստ կանգնած են. ունենք և՛ գիշերային դիտարկման սարքեր, և՛ ռադիոհետախուզություն:
Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին:
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հերթական ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
Հայաստանի մարզերին կբաշխվի 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենա:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց քրեական գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:
Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի գիտություն Արմեն Գրիգորյանի՝ 2016թ.-ի ապրիլը և 2020թ.-ի հուլիսը նման են միայն նրանով, որ երկու դեպքում էլ լարվածությունը սանձազերծել է ադրբեջանական կողմը և երկու դեպքերում էլ հայկական բանակը հաղթանակ է տարել։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը: Նախագահ Սարգսյանը […]