Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի միջուկային հրետանին տեղակայվել է Ադրբեջանից 180 կմ հեռավորության վրա:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական,հանրային գործընթացները ոչ թե սխալ քաղաքականության, այլ ընդհանրապես քաղաքականության բացակայության հետևանք են:
Չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս, թե այս ողբերգության պատասխանատուներն ինչ երեսով են նայում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ոնց են դուրս գալիս տանից, քայլում փողոցում, նայում մեր աչքերին ու շարունակում ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել… ոչինչ էլ չկա… թվեր են էլի՝ 12, 18, 17… ու արդեն մի ամբողջ գյուղ…
Ավելի քան երկու ամիս է, ինչ ամենուր պարտադիր է դիմակ կրելը, բայց, արի ու տես, թվերը չեն նվազում: Վստահեցնում եմ, որ շուրջ 1-2%-ն է, որ բաց տարածքներում դիմակ չի կրում: Չե՞ք հասկանում, որ պայքարի միջոցը, որն ընտրվել է, ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական: Էլ չեմ խոսում բազմաթիվ իշխանական պատգամավորների մասին, ովքեր օրենքի ջատագով են և, դիմակի կոչը շուրթերին, տասնյակներով վարակվեցին: Չէ, չեմ ուզում մտածել, որ օրենք չխախտելու կոչով կուրծք ծեծողներն օրինազանց են:
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում:
Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «…Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու…»։ Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «…Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի…»։
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել:
Արցախում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 183 քաղաքացու մոտ, որից 144-ն առողջացած:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, ապաքինվել է ևս 560 մարդ:
Ամուլսարի հարակից համայնքների հազարից ավելի բնակիչներ 2020 հունիսի սկզբին նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից ի վեր շրջակա համայնքների, տարածաշրջանի բնակիչները զրկված են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։
Հուլիսի 22-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ:
Հուլիսի 22-ին, ժամը 03։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Միացյալ Նահանգների ղեկավարին մեղադրել է համավարակի լույսով անգործունեության մեջ, որը շատ մարդկանց կյանքի գին ունեցավ, եւ նոր կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» է անվանել:
Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։
Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:
ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է ժամանակավոր պահման վայրի 6-րդ հարկի պատուհանից:
Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքը հիմնել եւ գլխավորում է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 742 հազարից:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին:
Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում:
Ջոնաթան Բարնետը՝ «Ռեալի» ռմբարկու Գարեթ Բեյլի գործակալը, կիսվել է իր հաճախորդի ապագայի վերաբերյալ իր մտքերով:
Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։