Մերկելը հայտնել է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ:
Լույս հուլիսի 20-ի գիշերը Բրյուսելում ավարտվել է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն եւ ֆոնդը:
Մերկելի խոսքով՝ գագաթնաժողովը տեւել է «արտասովոր երկար»: «Վերականգնման այդ ֆոնդի հիմքը պահպանվել է, ինչպես որ այն առաջարկել էր Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի եր Գերմանիայի առաջարկությունները ներառվել են դրա մեջ: 750 միլիարդ եվրո ընդհանուր ծավալը պահպանվել է, սուբսիդիաները մի փոքր պակաս են, 390 միլիարդ եվրո երաշխիքներն ավելի շատ են (քան փոխառությունները)»,-հայտարարել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր բանակցությունների արդյունքներին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դրսեւորել է «կանխատեսելիություն» ցուցաբերելու ունակություն:
«Բյուջեն կառուցվել է ապագայի նշանառությամբ, այն նաեւ կառուցվել է այնպես, որպեսզի ԵՄ-ի համար դժվարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին շուկան գործի, որպեսզի մարդիկ, հատկապես համավարակի ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, կարողանան բարելավել իրենց վերականգնման հնարավորությունները»,-հայտարարել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: