Բաժիններ՝

Ֆիլիպինների նախագահը կալանքներով է սպառանացել կորոնավիրուսի դեմ դիմակներ կրելուց հրաժարվելու համար

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կալանավորել նրանց, ովքեր կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չեն կրում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Մենք կասկած չունենք նրանց կալանավորման անհրաժեշտության հարցում, ովքեր համավարակի պայմաններում դիմակ չեն կրում եւ անվտանգ հեռավորություն չեն պահպանում: Դա լուրջ հանցագործություն է: Թող նրանց կալանավորումը լավ դաս ծառայի մնացածների համար»,- հայտարարել է Ֆիլիպինների պետության ղեկավարը:

Անցյալ շաբաթ իշխանությունները հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի հարուցած թեթեւ տեսակի թոքաբորբով հիվանդներին տներից բռնությամբ կտեղափոխեն հիվանդանոցներ, չնայած դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մեղադրանքներին:

Խիստ միջոցների անհրաժեշտությունը պետական պաշտոնյաները բացատրել են ախտահարվածների եւ վարակից մահացածների թվի կտրուկ աճով այն բանից հետո, երբ հունիսին Ֆիլիպիններում մեղմացվել էր կարանտինային ռեժիմը:

Այսօրվա դրությամբ համավարակից մահացածների թվով Ֆիլիպինները Հարավ – արեւելյան Ասիայում զբաղեցնում են երկրորդ տեղը Ինդոնեզիայից հետո: Հունիսից ախտահարված ֆիլիպինցիների թիվը քառապատիկ ավելացել է եւ հասել 68 898-ի: Անցյալ ամսվանից մահացածների քանակը կրկնակի աճել է՝ մինչեւ 1 835, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս