Բաժիններ՝

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է կառավարության անվստահության քվե հայտնելը

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) հուլիսի 21-ի նիստում դեմ է քվեարկել Բոյկո Բորիսովի գլխավորած գործող նախարարների կաբինետի անվստահության քվեին, նշվել է խորհրդարանի կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը (ԲՍԿ) հուլիսի 15-ին հինգերորդ անգամ խորհրդարան է ներկայացրել կառավարության անվստահության քվեի հարցը, որին ընդդիմությունը մեղադրում է կոռուպցիայի մեջ: Այնուհետեւ քվեարկությունը նշանակվել է հուլիսի 21-ին:

Օրենսդրության համաձայն, անվստահության քվեի շուրջ քվեարկությունը պետք է խորհրդարանում անցկացվի քննարկումների ավարտվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորները պայմանավորվել են արտահերթ նիստն սկսել հուլիսի 21-ին ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին): Հաղորդվում է, որ 102 խորհրդարանականներ կողմ են քվեարկել անվստահության քվեին, 214-ը՝ դեմ, իսկ 11-ը ձեռնպահ է մնացել: Անվստահության քվեն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է բոլոր պատգամավորների կեսից ավելին՝ 121 խորհրդարանական:

Հուլիսի 20-ի առավոտյան կառավարության հրաժարականի կողմնակիցներն արգելափակել էին երթեւեկությունը Սոֆիայի կենտրոնում եւ փորձել շրջապատել խորհրդարանը, որը պաշտպանում էր ոստիկանների կենդանի շղթան: Բողոքները Բուլղարիայում շարունակվում են հուլիսի 9-ից:

Հունվարին ԲՍԿ-ն նախաձեռնել էր նախարարների խորհրդին անվստահության քվեի շուրջ քվեարկությունը, որը մեղադրվում էր շրջակա միջավայրի պաշտպանության եւ ջրամատակարարման ոլորտում քաղաքականության ձախողման մեջ: Այն ժամանակ պատգամավորների մեծամասնությունը մերժել է նախաձեռնությունը: Այժմ անվստահության քվեի մասին նոր առաջարկությունը կարող է առաջադրվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս