Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։
Իրանը միջոցներ կձեռնարկի, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական մարդատար ինքնաթիռը կալանելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում հենց նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշել է, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
Իսպանիայի Անդալուսիայի Ինքանավար Մարզում հուլիսի 27-ին ուղղաթիռ է կործանվել:
Լիլիթ Մակունցի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշեց, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:
Մամուլում տեսանյութ հրապարակվեց, որտեղ արձանագրված էր, որ Սևանի ափին գտնվող «Սպիտակ-Շորժա» հանգստյան գոտում երիտասարդները «փարթի» են անցկացնում, որին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Այսօր առավոտյան 168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը փոխանցեց, որ մեր զրույցի պահին արդեն ոստիկանությունը և տեսչական մարմինը «Սպիտակ Շորժա»-ում են գտնվում և իրականացնում են համապատասխան աշխատանքներ:
Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս – արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 110-ի: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունները:
Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձևական բնույթ, և դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։
Հուլիսի 27-ին` ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը:
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին:
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ. ՈւՂԻՂ:
Արցախի Հանրապետությունում հուլիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդի՝ հուլիսի 27-31-ը ներառյալ։
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 6-ով եւ հասել 1137-ի:
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում:
Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին Արկադի Փելեշյանը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, ապաքինվել է ևս 187 մարդ:
Միացյալ Նահանգների իշխանությունները դժգոհություն են հարուցել Չինաստանի հարավ – արեւմուտքի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության արձակված տեղացի անձնակազմի շրջանում, քանի որ այն փակվելուց առաջ «մինչեւ վերջ չեն վճարել փոխհատուցումները»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել:
Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել:
Հուլիսի 27-ին, ժամը 01:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Հուլիսի 26-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի ազգային պարկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հուլիսի 26-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը: