Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. դիմորդները ճեղքեցին ոստիկանական շղթան

Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին անցկացնում  ԿԳՄՍ  նախարարության դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշեց, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ծնողներին և ուսանողներին փոխանցեց, որ այս պահին կարող են առաջարկել հանդիպում միայն փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որից ակցիայի մասնակիցները հրաժարվեցին:

Պաստառներով դիմորդները, որոնք կանգնած էին նախարարության շենքից քիչ հեռու՝ արևի տակ, ցանկանում էին մոտենալ նախարարության շենքին և կանգնել ավելի հով վայրում: Ոստիկանները նրանց առաջարկեցին գնալ մոտակա այգին, սակայն դիմորդները հրաժարվեցին՝ պնդելով, որ այգում որևէ մեկից պահանջելու բան չունեն:
Լարված խոսակցությունից հետո դիմորդները ճեղքեցին ոստիկանական շղթան, կանգնեցին ավելի մոտ նախարարության շենքին և սկսեցին վանկարկել.

«Մենք ուզում ենք սովորել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031