
Սիեթլում տեղի ունեցած անկարգություններից հետո 49 մարդ է բերման ենթարկվել

Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել: Այդ մասին ասված է քաղաքի ոստիկանական վարչության կայքում:
Տուժած՝ կարգի պահապաններից մեկը հոսպիտալացվել է: Մնացածների մոտ ծեծվածքներ են, այրվածքներ, քերծվածքներ, այլ վնասվածքներ: Հուլիսի 25-ին ցուցարարները ոստիկանների վրա են նետել հրատեխնիկա, քարեր եւ շշեր: Բերման ենթարկվածներին մեծ մասամբ առաջադրվել են ոստիկանության աշխատակիցներ վրա հարձակման եւ իշխանությունների պահանջին ենթարկվելուց հրաժարման մեղադրանքներ:
Ինչպես հուլիսի 23-ին հաղորդել է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սիեթլ ուղարկել լրացուցիչ դաշնային ուժեր հանցավորության դեմ պայքարելու, ինչպես նաեւ, հնարավոր է, զանգվածային անկարգությունները ցրելու համար:
Հուլիսի 19-ին Սեթլում առնվազն 12 ոստիկան է վիրավորվել բողոքի ակցիաների մասնակիցների հետ ընդհարումների ժամանակ, որոնք կազմակերպել է Black Lives Matter շարժումը: ԱՄՆ-ի շատ քաղաքներում զանգվածային բողոքներն ու անկարգություններն սկսվել են մայիսի վերջին Մինեապոլիսում (Մինեսոայի նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո:
Ոստիկանները նրան ձերբակալելիս օգտագործել էին խեղդող բռնելակերպի հնարք: Գործողությանը մասնակցած՝ ոստիկանության բոլոր չորս աշխատակցիներն արձակվել են, նրանց առաջադրվել են մղադրանքներ: Կարգ ու կանոն հաստատելու համար տեղի իրավապահ մարմիններին է միացել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան, մոտավորապես 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտունում եւ Նյու Յորքում, պարետային ժամ է սահմանվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: