«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
«Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, մասնավորապես տնտեսությունը, չափազանց կարոտ է քննակումների և բացահայտումների, թե ինչու է գտնվում նման վիճակում, և ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներին։
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հուլիսի 28-ին ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը:
Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջեւ սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մալայզիայի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային հիմնադրամում տնտեսական հանցագործությունների գործով նրա դեմ առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամադ Նազլանը:
Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ) իր կայքում հրապարակել է Թուրքիա, Մեծ Բրիտանիա եւ Տանզանիա մուտք գործելու նոր կարգերը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 28-ին Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրել է համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:
Գագիկ Մինասյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Արցախում հուլիսի 28-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 217 քաղաքացու մոտ, որից 154-ն առողջացած:
Մասնագետները վստահեցնում են, որ տնտեսական աճի նախապայմաններից մեկը երկրի ֆինանսական կայունությունն է, ինչն էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչպես են ֆինանսական ինստիտուտները կառավարում չվճարումների ռիսկերը, իսկ, ամենակարևորը, վարկային ռիսկերը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գեւորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։
Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը(առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը եւ Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը:
«Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։ Կարճ պատասխանը՝ այո։ Բայց կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ՝ մանրամասնեմ։
Հայաստանում հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում: Թերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թեւն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի:
Երեկվանից քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից, ինչից հետո դիմել էր դատարան՝ այդ հրամանն անվավեր ճանաչելու համար: Դրանից հետ Գեւորգյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ, սակայն հայցից չի հրաժարվել:
Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում:
Ավարտվել են 2020-2021թթ. Ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցել է շուրջ 12 000 դիմորդ: Նրանցից մոտ 700-ը արժանանալով համեմատաբար բարձր միավորների զրկվել է (պայմանավորված բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահերթությամբ բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որում նշվում էր, թե որոշ մարդիկ երեկույթ են կազմակերպել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
ԱԳԲԱ Լիզինգը ֆիզիկական անձանց և տնտեսվարողներին առաջարկում է ճկուն ֆինանսական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մի շարք գործիքների միջոցով արդյունավետ զարգացնել տնտեսությունները:
Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. համ խորհրդական է, համ օգնական, համ աշխատակազմի ղեկավար, համ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է:
Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։